«ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- հայտնել է նա։
Ադրբեջանի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։
Բուժմիավորում տեղափոխված երեխաների քանակի, նրանց վիճակի մասին հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ թվերը անընդհատ կարող են փոխվել։
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ գործողությունն իրականացվում է բարձր կետայնության զինատեսակներից՝ շարքից հանելու համար ռազմական թիրախները եւ ենթակառուցվածքները։
Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանը հրետակոծել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։
Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն:
Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Ստեփանակերտի մերձակա շրջանները։ Արցախի բնակիչները սոցիալական ցանցերի իրենց էջերում տեսանյութեր են հրապարակում։